Արմեն Գրիգորյանը հանդիպումներ կունենա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ

19:47, 16 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 16-17-ը կլինի Ստեփանակերտում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկացնում է Անվտանգության խորհրդի գրասենյակի Ֆեյսբուքի էջը:

Այցի շրջանակում նախատեսված են աշխատանքային հանդիպումներ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։


© 2009 ARMENPRESS.am