Փոխնախարարն անհրաժեշտ է համարում ծնողավարման  հմտությունների պակասի լրացմանն ուղղված աշխատանքը

18:20, 16 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարբեր մարզերից դեռևս ստացվում են ահազանգեր սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման մասին, ինչը խոսում է երկրում ծնողավարման  հմտությունների պակասի և այդ ուղղությամբ աշխատանքի անհրաժեշտության մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման կարծիք հուլիսի 16-ին հրավիրված՝ կանանց հիմնախնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

«Տարբեր մարզերից շարունակում են ահազանգել   սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման մասին։ Մեր երկրում ծնողավարման  հմտությունների պակաս կա։ Պետք է աշխատենք այս ուղղությամբ»,- նշեց Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ գյուղական համայնքներում դեռևս առկա են գենդերային խտրական արմատացած մոտեցումներ, ինչպես նաև կարծրատիպային մոտեցումներ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում աղջկա կամ կնոջ դերի նկատմամբ:


© 2009 ARMENPRESS.am