Մումբայում շենքի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 12-ի

15:59, 16 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի հարավի Մումբայում (Մահարաշթրայի նահանգ) քառահարկ շենքի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 12-ի, եւս մի քանի տասնյակ մարդ մնում Է փլվածքների տակ, գրել Է India Today հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով մոտ կեսօրին: Փլվելու տեղում շարունակվում Է որոնողական-փրկարարական գործողությունը:

Դրան զուգահեռ իրավապահ մարմինների աշխատակիցաները պարզում են պատահարի պատճառը: Վթարի կոնկրետ պատճառը մինչեւ հիմա չեն հայտնել: Այժմ փլվածքների տակից հաջողվել Է հանել հինգ մարդու, այդ թվում երեք երեխաների: Մինչդեռ, փրկարարները վախենում են, որ զոհերի թիվը կարող Է զգալիորեն աճել: Նախօրյակին Հնդկաստանի Հիմաչալ Փրադեշի նահանգում տեղի Է ունեցել նման միջադեպ. հինգհարկանի շենքը, որտեղ խորտկարան Էր գտնվում, փլվել Է՝ իրենով թաղելով 14 մարդու: Զոհվածների մեծ մասը Հնդկաստանի բանակի զինծառայողներ են, որոնք պատահարի պահին ներսում ճաշում Էին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am