ԱՄՆ-ի Կոնգրեսը կքննարկի Թրամփի «ռասիստական արտահայտությունները» դատապարտող բանաձեւը

13:55, 16 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը պլանավորում Է հուլիսի 16-ին անցկացնել այն բանաձեւի քվեարկությունը, որը դատապարտում Է նախագահ Դոնալդ Թրամփի վիրավորական արտահայտությունները Դեմոկրատական կուսակցության առաջադիմական թեւից մի քանի կանանց հասցեին: Այդ մասին հաղորդել Է The Hill թերթը՝ վկայակոչելով Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Սթենի Հոյերին (Մերիլենդի նահանգից), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բանաձեւը, որն ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի համար իրավաբանական հետեւանքներ չի ունենա, պատրաստել Է դեմոկրատ կոնգրեսական Թոմ Մալինովսկին (Նյու Ջերսիի նահանգից), որը ծնվել Է Լեհաստանում: Փաստաթղթի նախագծում, որի բովանդակությունը հայտնի Է դարձել The Hill-ին, «վճռականորեն դատապարտվում են նախագահ Դոնալդ Թրամփի ռասիստական արտահայտությունները, որոնք օրինականացրել եւ սաստակցրել են վախը նոր ամերիկացիների հանդեպ եւ ատելությունը նրանց նկատմամբ»:

Հուլիսի 14-ին Թրամփն ընդդիամդիր Դեմոկրատական կուսակցությունից կանանց հասցեին թույլ Է տվել արտահայտություններ, որոնք շատերը գնահատել են որպես վիրավորական եւ ռասիստական: Սպիտակ տան ղեկավարը նրանց առաջարկել Է փոխանակ «բարձրաձայն եւ չարամտորեն» ամերիկացներին պատմելու, թե ինչպես ղեկավարեն ԱՄՆ-ի կառավարությունը, առաջարկել Է «վերադառնալ հետ» եւ «օգնել շտկելու լիովին ավերված եւ հանցավորությամբ հեղեղված այն վայրերը, որտեղից նրանք եկել են»,- հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am