«Հայաստանի Հանրապետություն». Հայ արտադրողները պլաստիկին փոխարինելու յուրօրինակ տարբերակ են գտել

12:22, 16 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Ապրանքների փաթեթավորման նպատակով հազարավոր տոննաներով արտադրվող եւ սպառվող պոլիէթիլենային տոպրակներն ու պլաստիկ շշերը օգտագործումից հետո հայտնվում են ոչ միայն աղբանոցներում, այլեւ փողոցներում, նույնիսկ բնության գրկում:

Ըստ  վիճակագրության,  աշխարհում ներկայումս յուրաքանչյուր րոպե օգտագործվում է մոտավորապես 1 մլն պոլիէթիլենային տարա, իսկ մեկ մարդը տարեկան օգտագործում է միջինը 130 պոլիէթիլենային տարա` տոպրակների կամ շշերի տեսքով: Հայաստանում ներկայումս շատ մեծ քանակությամբ պլաստիկ շշերով ըմպելիք է սպառվում, տարեկան 5-6 հազար տոննա դատարկ տարա է առաջանում։ Մեծ կիրառություն ունեն նաեւ պոլիէթիլենային տոպրակները: 

Ամբողջ քաղաքակիրթ աշխարհն արդեն վաղուց անցում է  կատարել պլաստիկին փոխարինող այլընտրանքային տարբերակների, ընդ որում,  ստեղծվել են պոլիէթիլենային տարաների թափոնների  տեսակավորման ու վերամշակման մեթոդներ: Պլաստիկ շշերի ու տոպրակների դեմ պայքարը Երեւանում եւս վաղուց է  հիմնախնդիրների շարքում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


© 2009 ARMENPRESS.am