Պակիստանը բացել Է իր օդային տարածությունը բոլոր քաղաքացիական չվերթների համար

11:42, 16 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանը վերջնականապես բացել Է իր օդային տարածությունը բոլոր առեւտրային չվերթների համար, որը մինչեւ հիմա մասնակիորեն փակ Էր մնում այս տարվա փետրվարին Հնդկաստանի հետ հարաբերությունների կտրուկ սումից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 16-ին այդ մասին հաղորդել Է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցչին:

Ինչպես հաղորդվում Է, գերատեսչությունը թողարկել Է հայտարարություն օդաչուների համար, որի համաձայն՝ «Պակիստանի օդային տարածությունը բաց Է քաղաքացիական ավիացիայի բոլոր չվերթների համար՝ ըստ օդային երթեւեկության ծառայության հետ համաձայնեցված երթուղիների», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am