Նախագահ Սարգսյանը և վարչապետ Փաշինյանը քննարկել են երկրի զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր

18:42, 15 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահի նստավայրում հուլիսի 15-ին կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են երկրի զարգացման ծրագրերին վերաբերող ընթացիկ հարցեր:


© 2009 ARMENPRESS.am