Փրկարարները Սևանում ջրից դուրս են բերել հեծանվանավակով ափից հեռացած քաղաքացիներին

17:52, 15 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունը հուլիսի 15-ին՝ ժամը 15:25-ին, ահազանգ է ստացել, որ Սևանա լճում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Մինչ ջրափրկարարների  վայր հասնելը, քաղաքացիներից մեկը մոտեցել է լողափին:

Ջրափրկարարները հեծանվանավակում գտնվող քաղաքացուն՝ Վ.Հ.-ին (ծնված 2003 թ.), տեղափոխել են հատուկ ջրափրկարարական ջոկատի նավակ, մոտեցրել ափ և ջրից դուրս բերել քաղաքացու հեծանվանավակը:


© 2009 ARMENPRESS.am