Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետն ազատվել է աշխատանքից

17:40, 15 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ  Հակոբ Կարապետյանը:

«Հակոբյանն ազատվել է իր դիմումի համաձայն, դիմումը ներկայացրել է հուլիսի 12-ին»,- նշեց Կարապետյանը։

Նա նաև հավելեց, որ վերջին շրջանում քաղաքապետ Հայկ Մարությանը պարբերաբար դժգոհություն էր հայտնում քաղաքի կանաչապատման աշխատանքների վերաբերյալ: 


© 2009 ARMENPRESS.am