Մխիթարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի հետ  

14:01, 15 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում հանդիպել է հայ համայնքի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ֆուտբոլիստը հայտնում է սոցցանցերի իր էջերով: «Հաճելի է հանդիպում գլխավոր հյուպատոսի և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ»,-գրել է Մխիթարյանը:

Լոնդոնի «Արսենալ»-ն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄՆ-ում և նախապատրաստվում է նոր մրցաշրջանին: «Զինագործները» ընկերական խաղում հուլիսի 16-ին կմրցեն «Կոլորադո Ռեփիդս»-ի հետ:


© 2009 ARMENPRESS.am