ԵՄ-ն համերաշխ Է Կիպրոսի հետ Թուրքիայի հորատանավի հետ ստեղծված իրադրությունում

13:55, 15 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը (ԵՄ) համերաշխ Է Նիկոսիայի հետ Կիպրոսի ափամերձ ծանծաղուտում թուրքական հորատանավի գործողությունների շուրջն ստեղծված իրադրությունում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 15-ին այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտարարել Է Գերմանիայի ԱԳ նախարարությունում Եվրոպայի գործերի պետնախարար Միխայել Ռոտը ԵՄ-ի երկրների արտաքին գործերի նախարարների նիստից առաջ:

«Թուրքիայի սադրանքը մեր բոլորի կողմից անընդունելի Է: Մենք այստեղ գտնվում են Կիպրոսի կողմում»,- ասել Է նա: «Մենք գտանք համապատասխան հավասարակշռող մարտավարություն, որը մեզ թույլ Է տալիս բաց պահել բոլոր տարբերակներն, անշուշտ, նաեւ պատժամիջոցները»,- նշել Է Ռոտը: Նրա խոսքով՝ «հարկ եղած ժամանակ» ԵՄ-ն պետք Է դա քննարկի: Ես կարող եմ սոսկ հուսալ, որ այժմ շատ հակամարտությունների եւ ճգնաժամերի չի ավելնա եւս մեկը»,- նշել Է պետխարարը: «Կարեւոր Է, որ մենք մեկ անգամ եւս հասկանալ տանք, որ (արդյունահանման իրավունքների) այդ բոլոր հարցերն անհրաժեշտ Է վերջնականապես պարզել ՄԱԿ-ի հովանու ներքո»,- ասել Է Ռոտը: «Մեր նատակն Է մնում ամբողջ Կիպրոսի խաղաղ միավորումը»,- եզրափակել Է նա: Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու ափամերձ ծանծաղուտում գտնվել են բնական գազի մեծ հանքավայրեր: 2011 թվականին ԱՄՆ-ի Noble Energy ընկերությունը հայտնաբերել Է, մասնավորապես, «Աֆրոդիտե» հանքավայրը, որի պաշարները գնահատվում են մոտավորապես 140 միլիարդ խորանարդ մետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am