Էրզրումում տեղի է ունեցել 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

13:34, 15 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 03:15-ին, Էրզրումի Օլթու գավառում օջախի 7 կմ խորությամբ և 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Օլթուի թաղամասերից մեկը, սակայն ցնցումները զգացվել են նաև հարակից գյուղերում և գավառներում: Ըստ նախնական տեղեկությունների՝ նյութական վնասներ և մարդկային զոհեր չկան:


© 2009 ARMENPRESS.am