Չեմպիոն Պորտուգալիան հաղթեց Իտալիային. Եվրո-2019

22:51, 14 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության A խմբի առաջին տուրում մրցեցին մրցաշարի ֆավորիտներից երկուսը՝ Իտալիան և Պորտուգալիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Բանանց» մարզադաշտում կայացած խաղում Պորտուգալիան մի գլուխ բարձր էր Իտալիայից: Նախ առաջին կեսում 28-րդ րոպեին Կարդոսուն առաջ մղեց պորտուգալացիներին: Իսկ երկրորդ կեսի մեկնարկին գերարագ գոլի հեղինակ դարձավ Ռամոսը, ով աչքի ընկավ 46-րդ րոպեին: Մի քանի րոպե անց Պորտուգալիան խփեց նաև երրորդ գնդակը: Այս անգամ գոլը հեղինակեց Ֆելիքս Կորեիան: Իտալիա-Պորտուգալիա՝ 0:3:

Հանդիպմանը մարզադաշտում հետևում էր 3 700 հանդիսական:

A խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը հուլիսի 17-ին կխաղա Իտալիայի հետ (Հանրապետական մարզադաշտ,  ժամը 21:00-ին), իսկ Պորտուգալիան ուժերը կչափի Իսպանիայի հետ («Բանանց» մարզադաշտում):

 Վարվառա Հայրապետյան 

 

 


© 2009 ARMENPRESS.am