Ջիբրալթարի ոստիկանությունը ձերբակալել է իրանական նավթատար նավի անձնակազմի ևս երկու անդամի

21:34, 12 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջիբրալթարի ոստիկանությունը ձերբակալել է «Գրեյս 1» իրանական նավթատար նավի անձնակազմի ևս երկու անդամի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին  հաղորդում է «Ջիբրալթար քրոնիկ» թերթը` հղում անելով ոստիկանությանը:

Նախօրեին Ջիբրալթարի ոստիկանությունը քննության շրջանակներում ձերբակալել էր  «Գրեյս 1»-ի կապիտանին և ավագ օգնականին` ԵՄ կանոնակարգի խախտումների հետ կապված;

Համաձայն թերթի տեղեկությունների` երկու կալանավորները Հնդկաստանից են: Ներկայումս  ոստիկանները հարցաքննում են նրանց:


© 2009 ARMENPRESS.am