ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Արգենտինայի նախկին նախագահ Ֆերնանդո դե լա Ռուայի մահվան առիթով

18:16, 12 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Մաուրիսիո Մակրիին՝ Արգենտինայի Հանրապետության նախկին նախագահ Ֆերնանդո դե լա Ռուայի մահվան կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել նախագահ Մակրիին, խնդրել իր զորակցության խոսքերը փոխանցել հանգուցյալի ընտանիքին ու մերձավորներին: 


© 2009 ARMENPRESS.am