Արտակ Բեգլարյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի մի խումբ փորձնակների

16:57, 12 Հուլիս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հուլիսի 12-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի մի խումբ փորձնակների՝ կառույցի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, պաշտպանը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների համար հայրենիքում աշխատելու հնարավորության ստեղծումը՝ ուրախություն հայտնելով, որ ծրագրի շրջանակներում ավանդույթ է դարձել Արցախ այցելությունը:

Ա. Բեգլարյանը հակիրճ ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղությունները և ոլորտում առկա հիմնախնդիրները: Պաշտպանն այնուհետև պատասխանել է հյուրերին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին թե՛ ներքին մարտահրավերներին ու գործընթացներին, թե՛ Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկատմամբ իրականացվող իրավախախտումներին:

 


© 2009 ARMENPRESS.am