Աննա Հակոբյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

15:04, 12 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 12-ին  այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է կենտրոնով, ծանոթացել պայմաններին:

Այնուհետև կենտրոնի գրադարանում Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրին և ամփոփել «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկամյակը:

 


© 2009 ARMENPRESS.am