Բաքվից Բաթումի ուղևորվող օդանավը չի կարողացել վայրէջք կատարել Բաթումիում

13:47, 12 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առավոտյան ժամերին Բաքվից Բաթումի թռիչք իրականացնող օդանավը անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չի կարողացել վայրեջք կատարել Բաթումիում և վերադարձել է Բաքու: Ինքնաթիռը պատկանում է «Buta Airways»-ին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Buta Airways»-ի տեղեկատվության համաձայն՝ ինքնաթիռը արդեն վայրեջք է կատարել Բաքվի Հեյդար Ալիևի օդանավակայանում:


© 2009 ARMENPRESS.am