Հայտնի են ԲԴԽ նոր անդամների անունները

21:30, 11 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է դատավորների ընդհանուր ժողովը։ Վճռաբեկ դատարանի նախագահ, Դատավորների միության նախագահ Երվանդ Խունդկարյանը հայտարարել է, որ Բարձրագույն դատական խորհրդի նոր երկու անդամներն են՝ դատավորներ Մեսրոպ Մակյանը և  Ռուբեն Վարդազարյանը։ Վերջիններիս հետ երդվել է նաև դատավոր Նախշուն Տավարացյանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Խունդկարյանը նշել է, որ Տավարացյանը 2018-֊ին ընտրվել էր ԲԴԽ անդամ, սակայն այդ ժամանակ հրաժարական էր ներկայացրել, իսկ այսօր նա երդվեց՝ որպես ԲԴԽ անդամ։


© 2009 ARMENPRESS.am