Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է համայնքների սուբվենցիայի 5 միլիարդ  դրամի 102 հայտ

20:01, 11 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ հուլիսի 11-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Ներկայացվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 103 հայտ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, նիստի ընթացքում հաստատվել է 102 հայտ` մոտ 5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով, որից պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմում է շուրջ 2,8 միլիարդ ՀՀ դրամ: Հաստատված ծրագրերով նախատեսվում է համաֆինանսավորել ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերի կառուցման, ինչպես նաև դրանց վիճակի բարելավման, մանկապարտեզների հիմնանորոգման, արտաքին լուսավորության, ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ու ճանապարհների հիմնանորորգման և այլ աշխատանքների գծով համայնքների կողմից ներկայացված ծրագրերը:

 


© 2009 ARMENPRESS.am