Հուլիսի 12-ին սպասվող իրադարձությունները

09:30, 12 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հուլիսի 12-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկը տալու հանդիսավոր միջոցառմանը։

Մամուլի ասուլիսով հանդես կգան ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները:

Երևանում կանցկացվի «Փախստականների և ապաստան հայցողների հիմնախնդիրներն ու հնարավոր լուծումները» թեմայով համաժողովը:

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը նշում է իր հիմնադրման 25-ամյակը: Այդ առթիվ նախատեսված տոնակատարությանը կմասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության նախաձեռնությամբ մեկնարկում է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ քննարկումների շարք:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի 60-ամյակի միջոցառումների շրջանակում Հայաստանում են աշխարհի տարբեր երկրներից գիտնականներ: Հրավիրված ասուլիսում կներկայացվեն հնագիտական պեղումների, միջազգային գիտական համագործակցության արդյունքները:

Հայաստանում հանդիսավորությամբ կնշվի Ֆրանսիայի ազգային տոնը: Այդ առթիվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը նախատեսված է միջոցառում:

 Ազգային ժողովի բակում «Երեւանյան ամառ 2019» ծրագրի շրջանակում կանցկացվի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգը: Կներկայացվեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


© 2009 ARMENPRESS.am