Եռացատկորդ Լևոն Աղասյանը 10-րդն է Համաշխարհային ուսանողական խաղերում

13:47, 11 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը 10-րդն է Համաշխարհային ուսանողական խաղերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իտալական Նապոլի քաղաքում շարունակվող Ունիվերսիադայի եռացատկի եզրափակիչում Աղասյանը գրանցել է 15.73 մետր արդյունք: Նա 10-րդն է:

Միայն օրեր առաջ կապանցի մարզիկը Հայաստանի առաջնությունում սահմանեց անձնական ռեկորդ` ցատկելով 17.08 մետր: Հաջորդիվ Աղասյանը հոկտեմբեր ամսին կմասնակցի աշխարհի առաջնությանը:

Եռացատկում Համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող դարձավ Ադրբեջանից Նազիմ Բաբաևը, ով ցատկեց 16.89 մետր:


© 2009 ARMENPRESS.am