Արթուր Ավագիմյանը միացել է «Ալաշկերտ»-ին  

16:00, 10 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտը» երկու տարվա պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու եզրային կիսապաշտպան Արթուր Ավագիմյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյորի» սան է, ակումբի կազմում մասնակցել է պատանեկան Չեմպիոնների լիգայի հանդիպումների: «Շախտյորում» հանդես գալու տարիներին Ավագիմյանը խաղացել է Ուկրաինայի Մ-16, Մ-17 և Մ-19 հավաքականներում:

Երկու տարի անընդմեջ ուկրաինական «Մարիուպոլի» լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչված և լեգենդար Լորան Բլանի նախաձեռնությամբ ֆրանսիական «Բորդոյում» փորձաշրջան անցած հայ կիսապաշտպանի նախորդ ակումբը Կիևի «Արսենալն» էր, որի կազմում նա 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել Ուկրաինայի ավարտված առաջնությունում:


© 2009 ARMENPRESS.am