Ռոբերտ Քոչարյանի վեց աջակից բերվել է ոստիկանություն
15:27, 10 Հուլիս, 2019ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ բողոքի ակցիա իրականացնող վեց աջակից բերվել են Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Նրանց ոստիկանություն են բերել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար: Ոստիկանությունում արձանագրություններ կկազմեն և այդ անձանց ազատ կարձակեն»,- նշեցին ոստիկանությունից:
© 2009 ARMENPRESS.am