Միխալ Լիստկևիչը կգլխավորի ՀՖՖ մրցավարական բաժինը  

15:06, 10 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհ նախկին մրցավար Միխալ Լիստկևիչը կգլխավորի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական բաժինը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

1973 թ. Լիստկևիչը սկսել է զբաղվել ակտիվ մրցավարությամբ: Սկսած 1983 թվականից սպասարկել է միջազգային հանդիպումներ: Նրա սպասարկած խոշորագույն մրցաշարերի ցուցակում են Աշխարհի 1990 թ. առաջնությունը, ներառյալ՝ եզրափակիչ հանդիպումը (մրցավարի օգնական), Եվրո-1988-ը և 1988 թ. Օլիմպիական խաղերը:

Լիստկևիչը 1999-2008 թթ. զբաղեցրել է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի, 2016-2018՝ Չեխիայի ֆուտբոլի ասոցիացիայի մրցավարական կոմիտեի նախագահի պաշտոնները: Ներկայումս ՈՒԵՖԱ-ի պատվիրակ է:

ՀՖՖ մրցավարական բաժնի նախկին պետ Կարեն Նալբանդյանը լքել է զբաղեցրած պաշտոնը սեփական դիմումի համաձայն:


© 2009 ARMENPRESS.am