Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կսահմանի Թեհրանի դեմ

13:40, 10 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ կսահմանի Թեհրանի դեմ, քանի որ Իրանի իշխանություններն իրենց քաղաքականությունը չեն փոխի առանց արտաքին ճնշման: Հուլիսի 10-ին այդ մասին հայտարարել Է Իրանի խնդրով ԱՄՆ-ի ատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքն Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ Իրանի նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշումը մի շարք դեպքերում տարբերվում Է Եվրամիության դիրքորոշումից, սակայն «ոչ ոք չի պաշտպանում Թեհրանի Էքսպանսիոնիստական քաղաքականությունը»: Հուքը նաեւ նշել Է, որ «Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը եթե համախմբվածություն հանդես բերի, կարող Է արդյունավետ գործիք դառնալ Իրանին դիմակայելու համար»:

Իրանական միջուկային դոսիեի խնդիրը կտրուկ սրվել Է 2018 թվականի մայիսի 8-ին Գործողությունների համատեղ համապարփակ պլանից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց եւ նավթի արտահանման ոլորտում Իրանի դեմ ամերիկյան տնտեսական պատժամիջոցների սահմանուց հետո: Իրանական կողմի վարկածով՝գործարքի մնացած մասնակիցները, ամենից առաջ եվրոպացիները, լրիվ չափով չեն կատարում իրենց պարտավորությունները համաձայնագրի տնտեսական մասում, ուստի գործարքն իր ներկայիս տեսքով իմաստ չունի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am