Ֆեդերիկա Մոգերինին Անդրեա Վիկտորինին առաջադրել է որպես Հայաստանում ԵՄ նոր դեսպան

11:33, 10 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Անդրեա Վիկտորինին առաջադրել է որպես Հայաստանում ԵՄ նոր դեսպան։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԵՄ պաշտոնական կայքը:

ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանի կողմից դեսպանի հավատարմագրերն ընդունելուց հետո նա կփոխարինի ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին։

Անդրեա Վիկտորինն այս պահին զբաղեցնում է  Բելառուսում ԵՄ դեսպանի պաշտոնը:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am