Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմավորել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկին

10:57, 10 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» օդանավակայանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի ուղեկցությամբ դիմավորել է Երևան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից: 

Այցի շրջանակներում ԵԽ նախագահը հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: 


© 2009 ARMENPRESS.am