Եվրոպական խաղերի մեդալը  բոլորի աշխատանքի դրական արդյունքն է. Վահագն Դավթյան  

14:44, 8 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Վահագն Դավթյանի կարծիքով, Խաղերի արծաթե մեդալը ամբողջ թիմի աշխատանքի դրական արդյունքն է:

«Շատ ուրախ և հպարտ եմ, որ մեր ամիսներով կատարած աշխատանքը տվեց իր դրական արդյունքը: Բայց մենք էլ միշտ աշխատելու տեղ ունենք, քանի որ մեր մարզաձևում բացարձակ անթերի վարժություն անելն անհնար է: Սա մեր բոլորի աշխատանքի դրական արդյունքն է»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց մարզիկը:

Մինսկում կայացած երկրորդ Եվրոպական խաղերում Վահագն Դավթյանը մասնակցեց օղակներ վարժության եզրափակիչին և, գրանցելով 14.766 արդյունքը, դարձավ արծաթե մեդալակիր:


© 2009 ARMENPRESS.am