Արգենտինան կարող է խաղալ Ազգերի լիգայում, եթե Մեսսիին որակազրկեն

12:30, 8 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է մտածել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայում հանդես գալու հնարավորությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Copa America-ի գավաթի խաղարկության երրորդ տեղի համար խաղում Մեսսիի ստացած կարմիր քարտի և սուր քննադատությունից հետո «ալբիսելեստեն» կարող է լրջագույնս պատժվել: Եթե Մեսսին որակազրկվի, ապա Արգենտինայի ֆեդերացիան մտադիր է ընդունել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի հրավերը և հանդես գալ Եվրոպայում:

Copa  America-ի խաղարկության երրորդ տեղի խաղում Մեսսին կարմիր քարտ էր ստացել և հանդիպումից հետո քննադատել էր կազմակերպիչներին ու մեղադրել կոռուպցիայի մեջ: Մեսսին չէր եկել անգամ բրոնզե մեդալը ստանալու:


© 2009 ARMENPRESS.am