Իրանի ԱԳՆ-ն Ջիբրալթարում լցանավի կալանումը ծովահենության ակտ Է որակել

11:18, 8 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջիբրալթարի (Պիրենեյան թերակղզու ափին բրիտանական տրույթի) իշխանությունների կողմից Grace 1 լցանավի կալանումը ծովահենության ակտ Է:

Այդ մասին, ինչպես հաղորդել Է Al Jazeera հեռուստաալիքը, հուլիսի 8-ին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Լցանավի կալանումը ծովահենություն Է:

Թեհրանը վճռականապես մերժում Է նման գործողությունները, որոնք լարվածության սաստկացման են հանգեցնում տարածաշրջանում»,- մեջբերում Է Մուսավիի խոսքը հեռուստաալիքը: Նա նաեւ նշել Է, որ նավթատար նավը չի մտել որեւԷ տարածքային ջրեր: Մուսավին նշել Է, որ Իրանը շարունակում Է ձեռնարկել լցանվի ազատմանն ուղղված գործողություններ եւ կանոնավոր շփումներ Է պահպանում եվրոպացի դիվանագետների հետ: «Մենք Լոնդոնից պահանջում ենք հնարավորինս շուտ ազատել նավթատար նավը»,- հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Պիրենեյան թերակղզու ափին բրիտանական տիրույթի իշխանությունները հուլիսի 4-ին կալանել են Պանամայի դրոշի ներքո Grace 1 լցանավը՝ կասկածելով, թե այն նավթ Է տարել Սիրիա ի խախտումն պատժամիջոցների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am