Copa America-ի խաղարկությունում լավագույնները Ալվեսն ու Բեկերն էին

10:16, 8 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի ազգային թիմի ֆուտբոլիստ Դանի Ալվեսը ճանաչվել է Copa America-ի լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բրազիլիայում կայացած գավաթի խաղարկության եզրափակիչից հետո, որտեղ Բրազիլիան 3:1 հաշվով հաղթել էր Պերուին և դարձել չեմպիոն, լավագույնն է ճանաչվել հենց Ալվեսը:

Իսկ լավագույն դարպասապահ է ճանաչվել բրազիլացի Ալիսոն Բեկերը: Դարպասապահը 6 խաղում միայն մեկ գնդակ է բաց թողել:

Վերջինս իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ նվաճել է 40 տիտղոս. 36-ը՝ ակումբի կազմում և 4-ը՝ հավաքականի:


© 2009 ARMENPRESS.am