Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

17:05, 6 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Milliyet»-ը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:

Խոսվել է նաև Լիբիայի ճգնաժամի մասին: Ինչպես հաղորդում են Կրեմլի մամուլի ծառայությունից, երկու նախագահները հայտնել են, որ կողմ են Լիբիայում հրադադարի անհապաղ հաստատմանը:

Էրդողանը նաև ցավակցել է Պուտինին Բարենցի ծովում ռուսական սուզանավի վթարի ժամանակ նավաստիների մահվան համար:

 


© 2009 ARMENPRESS.am