Էրդողանն առանց պաշտոնական պատճառաբանության պաշտոնանկ է արել Թուրքիայի ԿԲ ղեկավարին

15:07, 6 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը պաշտոնից ազատել է Կենտրոնական բանկի ղեկավարին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Նշվում է, որ ոչ մի պաշտոնական պատճառաբանություն չի տրվել Մուրատ Չետինքայայի պաշտոնանկության համար, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2016-ի ապրիլից:

Այնուամենայնիվ, հաղորդվում է, որ այն բխում է տոկոսադրույքների վերաբերյալ անհամաձայնություններից, կառավարությունը ցանկանում է նվազեցնել տոկոսադրույքները՝  տնտեսական աճին նպաստելու համար:

 

 


© 2009 ARMENPRESS.am