Թուրքական զինուժը Իրաքի հյուսիսում օդային հարվածներ է հասցրել PKK-ի ապաստարաններին

13:12, 6 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական զինուժը օդային հարձակում է իրականացրել հյուսիսիրաքյան Զապ շրջանի ուղղությամբ և վնասազերծել Քրդական  աշխատավորական կուսակցության (PKK) 2 զինյալի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը, Թուրքիայի զինված ուժերի կողմից Իրաքի հյուսիսային շրջանում իրականցվող «Մագիլ» (Pençe) ռազմական գործողությունների շրջանակներում օդային հարձակման է ենթարկվել Իրաքի հյուսիսային Զապ շրջանը: Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Գործողության հարված է հասցվել միջոցով Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների ապաստարաններին, արդյունքում վնասազերծվել է 2 զինյալ: 

Թուրքական զինված ուժերի կողմից մայիսի 27-ից իրականցվում է «Մագիլ» (Pençe) անունը կրող ռազմական գործողությունը, որի նպատակն է վերացնել Իրաքի հյուսիսային հատվածներում գտնվող Քրդական աշխատավորական կուսակցության հենակետերը:


© 2009 ARMENPRESS.am