Բաբելոնն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

13:02, 6 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ,  6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հնագույն Բաբելոն քաղաքը հռչակվել է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:

Իրաքը 1983-ից  լոբբիստական գործողություններ է իրականացրել, որ 4000 տարվա վայրը ներառվի ՄԱԿ-ի հեղինակավոր ցուցակում:

Քաղաքը հայտնի է իր կախովի այգիներով, որոնք Հին աշխարհի 7 հրաշալիքներից մեկն են:

 


© 2009 ARMENPRESS.am