ԱՀ Նախագահը և ՀՀ ԱԳ նախարարը քննարկել են արտաքին քաղաքականության ոլորտում փոխգործակցության հարցեր

19:23, 4 Հուլիս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք։


© 2009 ARMENPRESS.am