ԱՄՆ-ում դատարանը Թրամփին թույլ չտվեց արգելապատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին

10:02, 4 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիայի նահանգ) ԱՄՆ-ի Իններորդ օկրուգի վերաքննիչ դատարանը հուլիսի 3-ին որոշել Է ուժի մեջ թողնել ավելի վաղ կայացված վճիռները, որոնք արգելում են Պենտագոնի բյուջեից միջոցների տրամադրումը Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման համար: Վճիռը հրապարակվել Է դատարանի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այն մերժել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջնորդությունը, որը փորձում Էր վիճարկել Կալիֆոռնիայի նահանգի Հյուսիսային օկրուգի դաշնային դատարանի որոշումները, որոնք կայացվել Էին մայիսին եւ հունիսին: Դրանցում ասված Էր, որԱՄՆ-ի վարչակազմը չի կարող Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության բյուջեից միջոցներ ուղղորդել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման համար առանց ԱՄՆ-ի Կոնգրեսի համաձայնության:

Այսպիսով, դաշնային դատարանը բավարարել Է մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների եւ ԱՄՆ-ի մի շարք նահանգների իշխանությունների հայցերը, որտեղ նահանգապետերը դեմոկրատներ են: Վերաքննիչ դատարանի վճռում նաեւ ընդգծված Է, որ այն որոշումները, որոնք վերաբերում են տվյալ միջոցների տրամադրմանը, պետք Է ընդունեն ԱՄՆ-ի Կոնգրեսի օրենսդիրները: Միացյալ Նահանգների ղեկավարը ձգտում Է հիշյալ նպատակի համար մոտավորապես 2,5 միլիարդ դոլարի հատկացման հասնելու Պենտագոնի միջոցներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am