Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պատրաստ է 50 հոգով աշխատանքին

21:19, 3 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևորում է սփյուռքի հետ հարաբերությունների ամրապնդումն ու բարելավումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սինանյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով գրասենյակի աշխատանքի վերաբերյալ իր տեսալակնին՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նշեց, որ նա պատրաստ է 50 հոգով աշխատել:

«Գրասենյակը դեռևս ամբողջովին չի ձևավորվել, սակայն կարծում եմ, որ 50 հոգով շատ լավ կարող ենք աշխատել: Մենք բյուջե չունենք, վարչապետի գրասենյակի բյուջեի մի մասն ենք օգտագործում»,- նշեց Սինանյանը:

Անդրադառնալով Սփյուռքի հետ հարաբերությունների ամրապնդման գործընթացին՝ նա հայտնեց, որ այս պահին իր ղեկավարած գրասենյակը վերականգնում է վստահությունը Հայաստանի նկատմամբ:

Զարեհ Սինանյանը պնդեց, որ գալով Հայաստան՝ ցանկանում է Հայրենիքի զարգացման գործում իր լուման ունենալ, և վստահություն հայտնեց, որ իր աշխատանքը ցանկալի արդյունքներ կտա:

 


© 2009 ARMENPRESS.am