Թուրքիայում ադրբեջանական SOCAR-ին պատկանող նավ է պայթել

15:08, 2 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իզմիրի Ալիաղա գավառի Փեթքիմ նավահանգստում գիշերը պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով հրդեհվել է ադրբեջանական SOCAR նավթային ընկերությանը պատկանող, նավթով բեռնված նավը:  

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Պայթյունի հետևանքով մահացել է 1, վիրավորվել՝ 16 մարդ: Ալիաղայի գավառապետի հայտարարության համաձայն՝ վիրավորներից 1-ը Ռումինիայի, իսկ  15-ը, ինչպես նաև զոհը՝ Իտալիայի քաղաքացիներ են:


© 2009 ARMENPRESS.am