Պռոշյան գյուղում կատաղած շունը կծել է տիրոջը  

11:11, 2 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «911» ծառայությունը հուլիսի 1-ին, ժամը 19:01-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի տարածքում, կատաղած շունը արձակվել է կապից և կծել տիրոջը: Քաղաքացին ստացել է անհրաժեշտ բուժօգնություն։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Դեպքի վայր մեկնած ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի փրկարարները բռնել են շանը և կապել:

 


© 2009 ARMENPRESS.am