«Հայաստանի Հանրապետություն». ԵԽԽՎ-ն այլեւս հայ-ադրբեջանական բախման հարթակ չի լինի

10:45, 2 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հայկական կողմը հրաժարվում է ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովը որպես հայ-ադրբեջանական բախման հարթակ օգտագործելուց եւ այսուհետ հանդես է գալու համաեվրոպական օրակարգով, իսկ Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանք արժանանալու է ոչ համարժեք պատասխանի։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանի խոսքով, հայկական պատվիրակության անդամներն ընդգրկվել են ԵԽԽՎ ԽՎ-ի ազդեցիկ քաղաքական խմբերի կազմում, որպեսզի բոլոր հնարավորություններն օգտագործեն մեր երկրի քաղաքական օրակարգն արդյունավետ առաջ տանելու համար։ «Քաղաքական ազդեցիկ խմբերում ընդգրկված լինելը հնարավորություն կտա մեր ներկայացուցիչներին առաջիկայում դառնալու զեկուցողներ։ Եթե մենք կարողանանք այլ համաեվրոպական հարցերում լավ զեկուցողներ լինել, ապա լեգիտիմ կդառնանք եւ մեր խոսքն ավելի ազեդեցիկ կլինի»,- բացատրեց պատգամավորը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


© 2009 ARMENPRESS.am