ԱԺ-ն Աննա Մարգարյանին չընտրեց ԲԴԽ անդամի պաշտոնում

15:24, 1 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն Աննա Մարգարյանին չընտրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարգարյանի ընտրությունը կայացել էր հուլիսի 1-ին ԱԺ-ում փակ, գաղտնի քվեարկությամբ:

ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակել էին 85-ը: Կողմ էր քվեարկել 66, դեմ՝ 19 պատգամավոր: Որոշումը չի ընդունվել: 

Մարգարյանին ԲԴԽ անդամի պաշտոնում առաջարկել էր «Իմ քայլը» խմբակցությունը:


© 2009 ARMENPRESS.am