ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնել են վերսկսել առևտրի վերաբերյալ բանակցությունները

12:16, 29 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներն ու Չինաստանը համաձայնության են եկել վերսկսելու առևտրի վերաբերյալ բանակցությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը համաձայնության են եկել Ճապոնիայում G20 գագաթնաժողովի շրջանակում:

Թրամփն ասել է, որ բանակցությունները հոյակապ են եղել: Ավելի վաղ նա սպառնացել էր  հավելյալ 300 մլրդ դոլարով բարձրացնել Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը: ԱՄՆ-ը և Չինաստանը՝ աշխարհի ամենամեծ երկու տնտեսություն ունեցողները, առևտրային պատերազմի մեջ էին անցյալ տարվանից:

 


© 2009 ARMENPRESS.am