Հայաստանն ու Ինդոնեզիան ստորագրել են գիտակրթական ոլորտում համագործակցության հուշագիր

17:45, 28 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարության պատվիրակությանը, որի շրջանակում կողմերի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ տեխնոլոգիական բիզնես ինկուբատորների և գիտատեխնոլոգիական պարկերի հարցերով համագործակցության վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, համաձայնագիրը ստորագրել են Արևիկ Անափիոսյանը և Գիտության, տեխնոլոգիաների ու բարձրագույն կրթության կառուցվածքային հարցերով գլխավոր տնօրենի պաշտոնակատար Պատդոնո Սուվինյոն:

Արևիկ Անափիոսյանի խոսքով՝ համաձայնագրի նպատակն է համագործակցություն հաստատել տեխնոլոգիական բիզնես ինկուբատորների (ՏԲԻ) և գիտատեխնոլոգիական պարկերի (ՏԲԻ և ԳՏՊ) միջև՝ փոխադարձ շահավետության հիման վրա գիտելիքներ փոխանակելու ու դրանցով կիսվելու համար։ Փոխնախարարը տեղեկացրել է, որ ներկայում մշակվում է «Բարձրագույն կրթության և գիտահետազոտական գործունեության մասին» օրենքի նախագիծը, որում բարձրագույն կրթության և գիտության ոլորտների օրենսդրական կարգավորումները մեկտեղվել են:

Ինդոնեզական կողմը կարևորել է նաև ՄԿՈՒ ոլորտում համագործակցությունը՝ ընդգծելով, որ համապատասխան ծրագրեր են իրականացվում Շվեյցարիայի, Գերմանիայի, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Արևիկ Անափիոսյանն իր հերթին ներկայացրել է հայաստանյան փորձը, մասնավորապես, դուալ համակարգի ներդրումը գերմանական GIZ-ի աջակցությամբ՝ ընդգծելով, որ այս ոլորտում ևս կարող է իրականացվել փորձի փոխանակում:

Փոխնախարարը նշել է նաև, որ նախարարության կողմից գիտատեխնոլոգիական պարկերի համագործակցության համար նշանակվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), որը, ըստ Արևիկ Անափիոսյանի,  բավականին արդյունավետ գործունեություն է ծավալում՝ իրականացնելով բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր և հանդիսանալով համապատասխան բնագավառի առաջատարը:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը ներկայացրել է համաձայնագրի հիմնական ուղղությունները:

Մասնավորապես, կողմերը՝

         

 

 


© 2009 ARMENPRESS.am