ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ Է արել փոխել մոտեցումը միջուկային հիմնախնդրի շուրջը բանակցությունների նկատմամբ

13:38, 27 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը պետք Է «նոր առաջարկություն» անի Փհենյանին, եթե ցանկանում Է հասնել ԿԺԴՀ-ի հետ միջուկազերծման հարցերի շուրջը երկխոսության վերսկսման: Այս հայտարարությամբ, որի տեքստը հրապարակել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, հունիսի 27-ին հանդես Է եկել Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարության ամերիկյան դեպարտամենտի տնօրեն Քվոն Չժոն Գինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միացյալ Նահանգները պետք Է վերանայի իր դիրքորոշումը, եթե ցանկանում Է վերսկսել երկխոսությունը, եւ դրա համար վերջին ժամկետը 2019 թվականի վերջն Է»,- ասել Է դիվանագետը: Նա նշել Է, որ ԱՄՆ-ը նաեւ պետք Է բանակցությունների սեղանի շուրջը նստի «ճիշտ տրամադրվածությամբ», իսկ ԱՄՆ-ի պատվիրակությունը պետք Է գլխավորի «մեկը, ով կարող Է հասկանալ» ԿԺԴՀ-ի դիրքորոշումը եւ «խելամիտ այլընտրանք առաջարկել»: «Եթե ԱՄՆ-ն իրոք ցանկանում Է արդյունքի հասնել, նա այնքան Էլ շատ ժամանակ չունի»,- հավելել Է ԱԳ նախարարության ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am