Կենտրոնական բանկը մեկ շաբաթում պահուստավորել է շուրջ 50 մլն դոլար

13:04, 27 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 50 մլն դոլար է պահուստավորել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության հունիսի 27-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վիճակագրական կոմիտեի հրապարակած մայիսի տնտեսական ցուցանիշներին և պահուստավորված գումարի թիվը հստակեցնելով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հետ:

«Երբ դուք Ազգային ժողովում ելույթ էիք ունենում, 131 մլն էր հրապարակված թիվը, այդ օրը երեկոյան դարձավ 154 մլն, հետո նախորդ շաբաթվա վերջում դարձավ 171, հիմա՝ 185: Այսինքն՝ մեկ շաբաթվա ընթացքում 50 մլն դոլար ներհոսել է մեր շուկա: Սա բավականին լավ ազդակ է»,- ասաց Փաշինյանը:

 


© 2009 ARMENPRESS.am