Ամերիկացիները կոնգրեսական Թուլսի Գաբարդի ելույթը լավագույնն են համարել դեմոկրատների հեռուստաբանավեճում

12:37, 27 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդը, ամերիկացիների կարծիքով, մյուսներից ավելի լավ Է ելույթ ունեցել դեմոկրատներից ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է Washington Examiner թերթի առցանց հարցումը:

Այդ հարցման տվյալների համաձայն, այս պահի դրությամբ քվեարկածների մեկ երրորդից ավելին (39 տոկոս) Գաբարդին Է համարել բանավեճերի հաղթող: Հարցվածների եւս գրեթե 21 տոկոսը լավագույնն Է համարել սենատոր Էլիզաբեթ Ուորենի ելույթը: Սան Անտոնիո քաղաքի (Տեխասի նահանգ) նախկին քաղաքագլուխ Հուլիան Կաստրոյի օգտին քվեարկել Է 10 տոկոսը, Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Բեթո Օ՛Ռուրքի օգտին՝ 7 տոկոսը, սենատոր Քորի Բուքերի օգտին՝ գրեթե 6 տոկոսը:

Մինչդեռ, CNN հեռուստաալիքը հաղթողներ Է համարել Կաստրոյին, Ուորենին եւ Բուքերին: Իսկ ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնի նախկին մամուլի քարտուղար Ջո Լոքհարթի կարծիքով, որին խնդրել են գնահատել թեկնածուների ելույթը, բանավեճերի հաղթող Է դարձել սենատոր Ուորենը: Երկրորդ եւ երրորդ դիրքում նա տեղավորել Է Կաստրոյին եւ Վաշինգտոնի նահանգի նահանգապետ Ջեյ Ինլիին:

Նախօրյակին կայացել Է հեռուստաբանավեճի առաջին մասը, որին Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող 25 թեկնածուներից մասնակցել Է տասը մարդ: Եվս տասը թեկնածու հանդես կգա երկրորդ մասում, որը տեղի կունենա հունիսի 27-ին: Բանավեճերի ընթացքում միայն Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դի Բլազիոն Է Ռուսաստանը համարել ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքը: Թեկնածուների մեծ մասը կենտրոնացել Է Չինաստանի, Իրանի եւ միջուկային զենքի վրա: «Ամենամեծ աշխարհաքաղաքական մարտահրավերը Չինաստանն Է, բայց ամենամեծ աշխարհաքաղաքական սպառնալիքը մնում Է միջուկային զենքը»,-ասել Է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Ջոն Դելեյնին:

Նրա հետ համաձայնել են սենատոր Էմի Քլոբուչարը, Ներկայացուցիչների պալատի անդամ Թիմ Ռայանը: Միջուկային պատերազմի աճող վտանգը նշել են նաեւ սենատոր Քորի Բուքերը եւ Թուլսի Գաբարդը: Այլ սպառնալիքների թվում ԱՄՆ-ի նախագահի թեկնածուները նշել են նաեւ կլիմայի փոփոխությունը: Լսարանի շռնդալից ծափարահությունների Է արժանացել Վաշինգտոնի նահանգի նահանգապետ Ջեյ Ինսլին, որը հայտարարել Է. «Միացյալ Նահանգների անվտանգության ամենամեծ սպառնալիքը Դոնալդ Թրամփն Է»,-հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am