Ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը կպայքարի Եվրոպական խաղերի բրոնզե մեդալի համար
12:37, 27 Հունիս, 2019ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վալոդյա Ֆրանգուլյանը կպայքարի Եվրոպական խաղերի բրոնզե մեդալի համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մինսկում ընթացող խաղերի ազատ ոճի ըմբշամարտի 65 կգ քաշային կարգում Ֆրանգուլյանը սփոփիչ գոտեմարտում մրցեց և հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Գեորգի Կոլիևին: Հիմա հայ ըմբիշ կպայքարի բրոնզե մեդալի համար, որտեղ ուժերը կչափի Ուկրաինայից Գոռ Հովհաննիսյանի հետ:
Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:
Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:
Լուսանկարը` Armnoc
© 2009 ARMENPRESS.am