Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց Զագրեբում

11:16, 27 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկեց Grand Chess Tour Զագրեբի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի առաջին տուրում Արոնյանը մրցեց Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ-Վաշիե Լագրավի հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Հաջորդիվ Արոնյանի մրցակիցը Անիշ Գիրին է:

Մեկնարկային տուրում հաղթանակներ տոնեցին աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Իան Նեպոմնիաշչինը:


© 2009 ARMENPRESS.am